Feeds:
Posts
Comments

Posts Tagged ‘Հղի Հայր’

Երե­խա­յի և հոր փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հիմ­քը դր­վում է հենց այն պահից, երբ դեռ երե­խան գտն­վում է մոր ար­գան­դում: Հայտ­նի է, որ առանց տղա­մար­դու աջակ­ցու­թյան բավականին դժ­վար է կնո­ջ համար տա­նել հղի­ու­թյու­նը: Սա­կայն հնա­րա­վոր է նաև, որ տղա­մար­դը ճիշտ չըն­կա­լի կնոջ հոգեվիճակը  և լի­նի փոքր­-ինչ ան­տար­բեր:

Սա­կայն խնդիրը  լու­ծե­լի է: Հնա­րա­վոր է, որ տղա­մար­դը պար­զա­պես ան­տեղ­յակ է  հղի­ու­թյան ընթացքում իր մաս­նակ­ցու­թյան կարևորու­թյան մա­սին: Դրա հա­մար անհ­րա­ժեշտ է պատ­մել նրան, թե ինչ­քան կարևոր է իր դե­րը երե­խա­յի ճիշտ զար­գաց­ման գոր­ծում:

Բարեբախտաբար, այսօր արդեն շա­տա­նում է այն տղա­մարդ­կանց քանակը, ով­քեր իրենց մաս­նակ­ցու­թյունն են ցու­ցա­բե­րում դեռ չծն­ված երե­խա­յի հետ կա­պի մեջ մտ­նե­լով: Եվ ար­դեն “հղի հայր” ար­տա­հայ­տու­թյու­նը  աստիճանաբար այլևս զարմանք չի առաջացնում հասարակության շրջանում:

Այժմ քննարկենք “հղի հայրերի” այն կատեգորիան, ովքեր ակտիվորեն ներգրավված են հղիության գործընթացում /ի տարբերություն այն կատեգորիայի, որտեղ հայրերն անտարբեր են կամ չեն համարում իրենց պարտքը հետաքրքրվել կնոջ հոգեվիճակով/:

Իմանալով, որ կինը հղի է` այս կատեգորիային պատկանող տղամարդը կնոջ հղիության 9 ամիսների ընթացքում իր ամբողջ ժամանակը նվիրում է կնոջը: Նա լավ է հասկանում, որ շատ շուտով իրենց կյանքում բուռն փոփոխություններ են լինելու և անհամբեր են սպասում դրան: Ցանկանալով դառնալ ապագայում լավ հայր` նույնիսկ փորձում են  կտրվել իրենց ժամանցից, ընկերներից` մոռանալով իրենց սիրելի հոբբին կամ զվարճանքները:
Իհարկե, այս կատեգորիային պատկանող տղամարդկանց թվաքանակը բավականին սահմանափակ է:
Բժշկության ոլորտում կա մի հետաքրքիր տերմին, որը հայտնի է ` որպես կուվադի համախտանիշ: Պաշտոնապես կուվադի համախտանիշը ճանաչվել է` որպես հիվանդություն: Ըստ այս համախտանիշի, ամուսինը ֆիզիկապես ապրում է կնոջ հղիության ողջ ախտանշանները,  օրինակ հնարավոր է, որ առավոտյան գլխապտույտ կամ սրտխառնոց ունենա, համերի և հոտերի հանդեպ սուր զգայունություն դրսևորի, նույնիսկ` հաճախակի փսխի: Ավելին, ծանր դեպքերում, սկսվում է ստամոքսի կամ աղիքային ցավեր, կույր աղիքի բորբոքում, մեջքի ցավեր, ատամնացավ:
Առավել հաճախ բոլոր վերը նշված ախտանիշներն ուղեկցվում են նաև հուզական անկայունությամբ: Ապագա հայրերը դառնում են  գերզգայուն, ջղային, կամակոր և հաճախ տառապում են անքնությունից:

Այսպիսով, ինչպես կարելի է խուսափել այս ծայրահեղությունից?
Իհարկե, դժվար է տղամարդկանց հասկանալ, թե ինչ է զգում իրենց կինը հղիության ընթացքում: Ինչպես հայտնի է, կանանց հասկանալն առհասարակ դժվար է, իսկ հղի կնոջը` առավել ևս:  Հետևաբար այս պարագայում մեծ դերակատարում պետք է ունենա հենց կինը:  Նա չպետք է իր մեջ պարփակված լինի, չկենտրոնանա միայն իր վախերի, անհանգստությունների և մտահոգությունների վրա, և մյուս կողմից չպետք է  ամբողջովին կենտրոնանա իր հղիության փաստի վրա` ուշադրությունից դուրս թողնելով ամուսնուն:

Մյուս կողմից, կինը հղիության ընթացքում կարիք ունի ամուսնու հատուկ վերաբերմունքին. հատկապես այս ամիսներին կնոջն անհրաժեշտ է տասն անգամ ավելի մեծ ուշադրություն և քնքշություն, հոգատարություն և համբերատարություն, քան սովորաբար:   Ամենաարժեքավոր բանը, որ տղամարդը կարող է անել իր կնոջ համար, օգնելն է նրան առավելագույնս հանգիստ և խաղաղ պայմաններում անցկացնելու հղիության ամիսները:
Որպեսզի ավելի լավ հասկանա, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում կնոջ հղիության ընթացքում, տղամարդը պետք է առաջին հերթին ստանա տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է երեխան զարգանում արգանդում, ինչ է տեղի ունենում մոր օրգանիզմում յուրաքանչյուր ամիս և այլ մանրամասներ:

 Անհրաժեշտ է նաև երեխայի հետ խոսել հղիության ընթացքում, օրինակ` ձեռքով հպվել հղի կնոջ փորիկին և շփվել երեխայի հետ` նրա հետ խոսելով, կատակելով: Բազմաթիվ կանայք նշում են, որ երեխան միանգամից արձագանքում է նման դեպքերում` կարծես ցույց տալով, որ ճանաչել է հորը. չէ որ երեխան ամեն ինչ զգում է դեռևս մոր ագանդում և իրեն անվտանգ ու լիարժեք զգում երկու ծնողների ներկայությամբ:

Համաձայն բնության օրենքների, միայն կնոջ կոչումն է երեխա ծննդաբերել, բայց ներդաշնակ ամուսինների դեպքում հայրը ևս ակտիվորեն ներգրավված է այս գործընթացում, այդ են վկայում այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են  «Մենք հղի ենք» կամ «Մենք շուտով երեխա ենք ունենալու» և այլն:

 

 

 

Read Full Post »