Feeds:
Posts
Comments

Archive for May, 2011

  • Զվարճություն – Ժամանակ տրամադրե’ք ծիծաղելու, խաղալու և հրաշքներով լի կյանքի մասին հետաքրքիր պատմություններ պատմելու երեխային:
  • Մտերմություն – Ջերմ գրկումները նաև ուսուցանող, դաստիարակող բնույթ ունեն և ստեղծում են կապվածության մտերմիկ մթնոլորտ:
  • Ընդունելություն – Գնահատե’ք երեխայի անհատականությունը` իր բոլոր եզակի և յուրահատուկ ընդունակություններով և տաղանդներով:
  •  Հարգանք – Վարվե’ք երեխայի հետ, ինչպես կարևոր և արժեքավոր անձնավորության հետ կվերաբերվեք: Այդ դեպքում երեխան կսովորի հարգել և մեծարել թե’ իրեն, թե’ մյուսներին:
  • Գովասանք – Ասացե’ք երեխային, թե ինչն եք բարձր գնահատում նրա մեջ. դրանով նա կիմանա, թե որքան լավն է իրականում:
  • Անվտանգություն – Տվե’ք նրան սահմաններ, որոնք կթույլատրեն մեծանալ անվտանգ, զգալ ապահով և հաղթահարել վախերը:

  • Ազնվություն – Ցույց տվե’ք ձեր իրական զգացումները և ընդունե’ք, որ միգուցե դուք էլ եք սխալվում: Այդպիսով երեխան կսովորի, թե ինչ է նշանակում լինել իսկական անհատականություն:
  • Համբերություն և հաստատակամություն – Հասկացե’ք, երբ երեխան սխալներ է անում և հիշե’ք, որ նա ամեն ինչ անում է ` ավելի լավը լինելու:
  • Ներում – Հիշեցրե’ք նրան, որ ոչ ոք կատարյալ չէ, և ավելի լավ է ներել, քան ոխ պահել:
  •  Խրախուսում – Աջակցե’ք նրան և դրական եղե’ք այն քայլերի հանդեպ, որոնցով երեխաները կցանկանան նոր բաներ փորձել. այդպիսով նա քաջություն կունենա բացահայտելու նոր երևույթներ:
  • Անկեղծություն – Լսե’ք երեխային և բաց եղե’ք` լսելու նրան:
  • Սեր – Եթե դուք ապահովեք վերոնշյալ կարիքները, դուք ձեր երեխային կպարգևեք լավագույն կյանքը:

Read Full Post »

Հարգելի պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ լուսանկարիչներ,

եթե ունեք լուսանկարներ, որոնք վերաբերում են “Հայր և երեխա” թեմային և նկարները արված են Հայաստանում, խնդրում եմ ուղարկել training_success@yahoo.com հասցեին: Լուսանկարներից կընտրվեն շուրջ 25-30-ը, որոնք կզետեղվեն ՀԱՅՐՈՒԹՅԱՆԸ նվիրված բրոշյուրում: Բրոշյուրում անպայման կնշվեն լուսանկարների հեղինակների անունները:

Շնորհակալություն:

Read Full Post »